Հայաստանի կառավարությունը պետք է հոգ տանի երկրի տնտեսական անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է ժամանակ շահել, սպասելով թե երբ այն կհաղթահարվի զարգացած երկրներում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ տնտեսական հարցերով խորհրդական, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունը:



Նրա խոսքերով, տարեսկզբին Հայաստանի վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ անհրաժեշտ հակաճգնաժամային միջոցառումներ անցկացնել, սակայն, երբ ՀՀ կառավարությունը վարկեր ստացավ միջազգային կառույցներից, նա դադարեց մտածել երկրի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին: «Երբ կառավարությունը սկսեց արտաքին վարկեր ստանալ, նա կարողացավ փակել պետբյուջեի դեֆիցիտը, ինչպես նաեւ արտարժույթի դեֆիցիտը, որն առաջացել էր արտերկրից դրամական փոխանցումների կրճատման պատճառով»,-ասել է Նռանյանը:



Այս համատեքստում, Նռանյանը հավելել է, որ եթե համապատասխան կառուցվածքային փոփոխություններ չկատարվեն, հաջորդ արտաքին շոկից հետո, հարվածը երկրի տնտեսությանը շատ ավելի ուժեղ կլինի: «Երկիրը չի կարողանա դիմակայել, Հայաստանին ոչ ոք վարկ չի տա, եւ մենք կվերածվենք փաստորեն սնանկ երկրի, իսկ եթե տան վարկ, ապա դրանք կարժեզրկվեն եւ չեն օգնի կանգուն մնալ մեր տնտեսությանը»,-ասել է նա: Ուստի, ըստ մասնագետի, անհրաժեշտ է այսօր համապատասխան կառուցվածքային փոփոխություններ կատարել երկրի տնտեսական քաղաքականության ոլորտում, հետագայում հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---