Բաքուն Անկարային պաշտոնապես մեղադրել է ադրբեջանական դրոշն անարգելու մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հինգշաբթի օրը Բաքվում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատար դեսպանատան ԱԳՆ է հրավիրել Նիհաթ Ջիվաներիին: Հանդիպման ընթացքում պաշտոնական բողոք արտահայտվեց Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ հոկտեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ընթացքում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ անհարգանքի առիթով:



Թուրքական Բուրսա քաղաքի նահանգապետությունը, ապա նաեւ ՖԻՖԱ-ն արգելեցին ադրբեջանական դրոշներ անցկացնել Հայաստանի ու Թուրքիայի հավաքականնի հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերի 14-ին: Սակայն, չնայած արգելքին, երկրպագուները, այնուամենայնիվ, անցկացրել էին Ադրբեջանի դրոշը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բուրսայից, տրիբունաներում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ոչ մեծ ադրբեջանական դրոշ, որը երկրպագուներն արագ թաքցնում էին` վախենալով, որ այն կարող են նկատել ոստիկանները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---