Թոմաս Ռոյասը եւս մեկ հանդիպում կունենա մինչ Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտը

PanARMENIAN.Net - WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոյասը (31-11-1, 22) եւս մեկ հանդիպում կունենա WBA/WBC վարկածով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի (32-2-1, 26) հետ մենամարտից առաջ: Ինչպես հաղորդում է BoxingScene.com-ը, հոկտեմբերի 24-ին Ռոյասը կհանդիպի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ (16-0-0, 8) Վերակրուզում (Մեքսիկա):



Հիշեցնեմ, որ Ռոյասի ու Դարչինյանի մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 12-ի Կալիֆորնիայում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---