ՀԲ-ն բոլոր ուղղություններով համագործակցելու է Երեւանի քաղաքապետարանի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀԲ պատվիրակության` Կովկասի գծով տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը քննարկել են ջրային համակարգի ու հարակից այլ խնդիրներ, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետն ակնկալել է արդյունավետ համագործակցություն, որեւէ նպատակ առաջադրելուց առաջ` նախ թիրախի հստակեցում: Ըստ Գագիկ Բեգլարյանի` մայրաքաղաքում նախատեսվածը նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է խորհրդակցել նաեւ ոլորտի պատասխանատուի` քաղաքապետարանի հետ: Երեւանի քաղաքապետը ՀԲ պատվիրակներից ակնկալել է բազմակողմ համագործակցություն` քաղաքային տարաբնույթ խնդիրների ներառմամբ: ՀԲ-ի պատվիրակության ղեկավարը համաձայնել է Գագիկ Բեգլարյանի հետ եւ տեղեկացրել, որ պատրաստ են նորովի համագործակցել Հայաստանի մայրաքաղաքի հետ:



Ասադ Ալամն իր կողմից առաջարկել է ՀԲ-ի` Երեւանին առնչվող քննարկումներին որպես շահագրգիռ կողմ մասնակից դարձնել նաեւ քաղաքապետարանին եւ այդպիսով իսկ փոխհամաձայնեցնել նախաձեռնությունները: Կողմերը պայմանավորվել են այսուհետ հաճախակի դարձնել հանդիպումներն ու աշխուժացնել շփումները:



Երեւանի քաղաքապետարանի եւ Համաշխարհային բանկի միջեւ ուղղակի համագործակցությունն սկսվել է 2006-07թթ.: Այն ժամանակ բանկի աջակցությամբ իրականացավ տրանսպորտի բարեփոխումների խորհրդատվական ծրագիրը: Երեւանի նոր կարգավիճակը նոր խնդիրներ է ներառել համագործակցության օրակարգ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---