Հայ զինվորներին ռազմա-հայրենասիրական դաստիարակություն է հարկավոր

PanARMENIAN.Net - Ներկայումս հայ զինվորներին ռազմա-հայրենասիրական դաստիարակություն է հարկավոր: Այդ մասին կլոր սեղանի ընթացքում հայտնել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա նաեւ նշել է հայ զինծառայողների համար ռուսերեն լեզվին տիրապետելու կարեւորությունը, քանի որ եթե հանկարծ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, հայկական բանակը պետք է կապ հաստատի ռուսական զորքերի հետ:



Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հայտնելով, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում կներկայացվեն նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների աշխատանքները: Նրա խոսքով, ցուցահանդեսը տեղի կունենա նաեւ Մոսկվայում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---