Իտալիան լուրջ հետաքրքրություն ունի տարածաշրջանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Իտալական կողմը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկան Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Զրույցի ընթացքում պրն. Մանտիկան նշել է, որ , որոնք վերջին շրջանում զարգացման միտում են ցուցաբերում: Նա ընդգծել է Իտալիայի լուրջ հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես` ոսկերչության եւ գյուղատնտեսության, մեծ հեռանկար ունի:



Իր հերթին Կարապետյանն ընդգծել է պատմամշակութային հարուստ անցյալի վրա խարսխված հայ-իտալական հարաբերությունների հսկայական ներուժը, որը դեռեւս չի օգտագործվել ամբողջությամբ: Նա շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը ողջունում է Իտալիայի մտադրությունները` կապված տարածաշրջանում տնտեսական ներկայացվածությունը ամրապնդելու եւ ընդլայնելու հետ:



Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ հայ-իտալական խորհրդարանական համագործակցության աշխուժացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---