Երեւանում ավարտվեց Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի փակումը:



«Փառատոնը դա ֆիլմ է մարդկանց մասին: Այն նշանակություն ուներ ոչ այդքան մեզ համար, որքան որ քաղաքի եւ երեխաների համար: Երեխաները շատ բանե են ստանում թատրոնից եւ նմանատիպ փառատոններից` առաջին հերթին շփման կուլտուրա», - այսօր մամլո ասուլիսում ասել է կինոգետ եւ ժյուրիի անդամ Արմեն Մեդվեդեւը, եւ ավելացրեց, որ ի տարբերություն Մոսկվայի, Հայաստանում շարունակում է գործել Պատանի հանդիսատեսի թատրոնը:



«Ես կարծում եմ, որ որքան փոքր է փառատոնը, այնքան այն ընտանեկան հանդիպում-տոն է հիշեցնում: Մեծ փառատոններին սովորաբար հանդիպում ենք, ծանոթանում ենք մասնակիցների հետ եւ «բարեւ, մինչ նոր հանդիպում»` դրանով ամեն ինչ ավարտվում է: Ինձ թվում է , որ այս փառատոնը Արարատի Նոյան տապանի հովհանու ներքո է, որը եւ հավաքում է կինեմատոգրաֆի լավագույն ուժերին»:



Մանկապատանեկան հինգերորդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Ռոլան Բիկովի» անվան երեխաների եւ պատանիների համար հայկական կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնել երեխաների հետաքրքրությունը կինոյի հանդեպ:



Այս տարի, փառատոնի շրջանակներում կցուցադրվի շուրջ 51 ֆիլմ` 23 երկրից: Փառատոնի անվանի հյուրերը երկրի դպրոցներում կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի շրջանակներում կնշվեն նաեւ Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Ռոլան Բիկվի 80-ամյա հոբելյանները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---