Ժիրայր Քոչարյան. Գերմանիայում ադրբեջանցիները հակահայկական գրքեր են հրատարակում

PanARMENIAN.Net - Գերմանիայում ապրում է շուրջ 40 00 հայ, որոնց 85 տոկսն այնտեղ է հայտնվել Հայոց ցեղասպանության արդյունքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանը: Նրա խոսքերով, Բեռլինում բնակվող թուրքերի թիվը 300 000 է, իսկ ողջ Գերմանիայի տարածքում` 3 միլիոն: «Վերջերս ավելացել է նաեւ ադրբեջանցիների քանակը: Նրանք շուրջ 120 000 են եւ իրենք նույնականացնում են իրենց թուրքերի հետ»,-ասել է Քոչարյանը` հավելելով, որ ի տարբերություն հայ համայնքի, թուրքական եւ ադրբեջանական համայնքները բավական կազմակերպված են:



«Ադրբեջանցիները բավական ակտիվ են, նրանք արդեն 4 կազմակերպություն ունեն, որոնք հովանավորվում են պաշտոնական Բաքվի կողմից»,-նշել է Քոչարյանը` ընդգծելով, որ տվյալ կազմակերպությունները հակահայկական գրքեր եւ հոդվածներ են հրատարակում, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես «ագրեսոր»: Այդ աշխատությունները լույս են տեսնում երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ գերմաներեն: Ըստ նրա, հայկական կողմը պետք է արձագանքի եւ եւս գրքեր հրատարակի: «Եթե ուսանողները ցանկանան տեղեկանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, միակ հասանելի գիրքը կլինի ադրբեջանականը: Նրանց ձեռքի տակ կհայտնվի պատմության ադրբեջանական մեկնաբանությունը, իսկ Հայաստանը պետք է իր դիրքորոշումը ներկայացնի»,-ասել է Ժիրայր Քոչարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---