Նոյեմբերի սկզբին Երեւանում կբացվի Խաչատուր Աբովյանի Տուն-թանգարանի ցուցասրահը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի սկզբին Երեւանում կբացվի Խաչատուր Աբովյանի Տուն-թանգարանի ցուցասրահը: 600 քառ. մետր մակերեսով ցուցասրահը բաժանված է 12 հատվածի:



Ցուցասրահը կբացվի մի ցուցադրությամբ, որի մեջ ներառված է Ռուսական կայսրության առաջին գլոբուսը, որի հեղինակը Խաչատուր Աբովյանն է:



Ցուցասրահը միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցելու համար կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց, անհրաժեշտ միջոցների մնացած մասը` եւս 10 մլն դրամ, հատկացրեցին հովանավորները, մասնավորապես` VivaCell-MTC ընկերությունը:



Խաչատուր Աբովյանը` հայ գրող, լուսավորիչ-դեմոկրատ, հայ նոր գրականության եւ նոր գրական լեզվի հիմնադիր, մանկավարժ, ազգագրագետ, ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Էրիվանի (Երեւան) մոտ` Քանաքեռ գյուղում, անվանի, բայց սնանկացած ընտանիքում: Ուսանել է Էջմիածնում, ապա` Թիֆլիսի Ներսեսյան ճեմարանում (1824-26թթ.): 1836թ. ավարտել է Դերպտի (ներկայիս Տարտուսյան) համալսարանը: Վերադառնալով հայրենիք, որպեսզի իրեն նվիրի մանկավարժական գործունեությանը, Աբովյանը թշնամական վերաբերմունքի է արժանացել հայ հոգեւորականության եւ արքայական պաշտոնատարների կողմից, քանի որ հանդես էր գալիս դպրոցական ուսման մեջ դոգմատիզմի, ֆորմալիզմի դեմ: 1837թ. թիֆլիսյան ուսումնարանի տեսուչ է եղել, իսկ 1843թ. տեղափոխվել է նույն պաշտոնին Երեւան: 1848թ. ապրիլի 2 (14)-ին դուրս է եկել տնից եւ անհայտ կորել է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---