Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է անում դադարեցնել անարդար դատավարությունը Վահագն Չախալյանի հանդեպ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖՀԿՀԽ)հանդես է եկել հերթական հայտարարությամբ Վահագան Չախալյանի կոպիտ խախտումներով ընթացող դատավարության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ դատավարության դիտարկումը եւ գործին առնչվողփաստաթղթերիուսումնասիրությունը զուտ իրավական տեսանկյունից վկայում են վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքի բազմաթիվ խախտումների մասին:



«Դատախազը մերժել է պաշտպանական կողմի անկախ փորձագետին եւ փաստաբանին թույլատրել ներկա գտնվելու փորձաքննությանը. Փաստաբանն արդեն հայց է ներկայացրել այդ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: Դատալսումների հայերենթարգմանությունըթերի եւ անորակ է, ինչը թույլ չի տալիս մեղադրյալին եւ նրա փաստաբանին լիարժեք կերպով մասնակցելու դատական վիճաբանություններին: Դրանով բացահայտորեն եւ կոպիտ կերպով խատվում է դատավարության արդարության սկզբունքը, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 6 (կետ 3e) կոպիտ խախտում է: Նոր վկաներ դատարան կանչելու եւ հարցաքննելու մեղադրյալի եւ նրա փաստաբանների պահանջի մերժումը առաջին ատյանի դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաեւ` Վրաստանի սահմանադրության հոդված 42-ի (կետ 6) բացահայտ խախտում է հանդիսանում: Վերաքննիչ դատարանը նորից անդրադարձավ այդ հարցին եւ թողեց առանց բավարաման պաշտպանական կողմի նոր միջնորդությունը` այն պատշաճ կերպով առաջին ատյանի դատարանում ներկայացված չլինելու հիմնավորմամբ:



Վրաստանիարդարադատության մերժումը, հիմնավորված վրացական խորհրդարանի կողմից հապճեպորեն ընդունված օրենսդրական փոփոխությամբ, որը արգելում է օտարերկրյա փաստաբաններին, տվյալ դեպքում ֆրանսիացի փաստաբանին, դատապաշտպանության իրականացնել Վրաստանում, հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 6-ի (կետ 2c), ինչպես նաեւ` Վրաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածի բացահայտ խախտում: Չախալյանների ընթանիքի փաստաբաններից մեկը մոտակա ժամանակում պատրաստվում է դիմել Վրաստանի Սահմանադրական դատարան տվյալ օրենսդրական փոփոխությունը որպես հակասահմանադրական ճանաչելու հայցով:



Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կասկածի տակ է առնում վրացական իշխանությունների շարժառիթները, որոնք բացահայտորեն եւ նպատակաուղղված խախտում են Վահագն Չախալյանի արդար դատաքննության իրավունքը եւ կոպտորեն խատում են իրենց միջազգային պարտավորությունները: Իրենց զեկույցներում իրավապաշտպան ոչ կառավարականկազմակերպությունները, նաեւ պրոֆիլային կազմակերպություններ, որոնցից է Ամերիկայի իրավաբանական միությունը, բարձրացնում են ընդհանուր առմամբ վրացական արդարադատության համակարգի թերի լինելու խնդիրը, համակրգի, որը գտնվում է դատախազության, այսինքն գործադիր իշխանության ուղղակի ազդեցության տակ: Սակայն այս ընդհանուր կացությունը չի կարող բացատրել վրացական իշխանությունների խիստ բացասական վերաբերմունքը Վահագն Չախալյանի նկատմամբ:



Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհրդի մոտ օրինաչափ հարց է առաջանում Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայ բնակչության լեզվական, կրոնական, սոցիալ-մշակութային եւ կրթական իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքական պահանջների, որոնք առաջ էին քաշվում Վահագն Չախալյանի կողմից, եւ նրա նկատմամբ այսօր իրականացվող հաշվեարդարի միջեւ: Արդյո՞ք Չախալյանին դատապարտելու միջոցով վրացական իշխանություններն իրենց առջեւ նպատակ են դրել տեւականորեն արմատախիլ անել Սամցխե-Ջավախքում ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդրով որեւէ հայկական պահանջատիրության ոգու դրսեւորում:



Արդ, Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող ԽորհուրդըկոչէանումՎրաստանի իշխանություններին.գ Կասեցնել անարդար դատավարությունը եւ վերականգնել Վահագն Չախալյանի բոլոր իրավունքները.



Չեղյալ հայտարարել օտարերկրյա փաստաբանների կողմից Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունն իրականացնելու հակասահմանադրական արգելքը.



Հարգանք ցուցաբերել Վրաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող իրավական պարտավորությունների, այդ թվում` ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին պակտի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, որոնց Վրաստանը մասնակից-պետություն է հանդիսանում եւ որոնց նորմատիվ բնույթը ճանաչվում է Վրաստանի Սահմանադրությամբ:



Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի բոլոր հատուկ պահանջները, որի համաձայն յուարքնչյուր ոք իրավունք ունի իր գործի անկախ ու անաչառ դատարանի կողմից մեղադրական եւ պաշտպանական կողմից հավասարության պայմաններում արդարացի - հրապարակային դատաքննության իրավունք:



Սեպտեմբերի 5-ին լիազորել էր պրն Ֆիլիպ Կալֆայանին (իրավաբան, Եվրախորհրդի իրավական հարցերով վարչության փորձագետ, 2001-2007 թթ. Մարդու Իրավունքների Միջազգային Դաշնության գլխավոր քարտուղար) որպես դիտորդ ներկա գտնվելու Թբիլիսիում (Վրաստան) ընթացող Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման դատավարությանը:



«ՄիասնականՋավախք» ժողովրդավարականդաշինքե քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի քաղաքական ակտիվիստներից մեկն է հանդիսանում: Նա ձերբակալվել է իր տանը 2008թ. հուլիսի 21-ին զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով, ինչում նա իրեն մեղավոր չի ճանաչում: 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման ,զենքի անօրինական պահմանե, ինչպես նաեւ` ,հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցությանե եւ «խուլիգանության» համար»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---