ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի - ավտովարկավորման տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը (Հայաստան) հայտարարել է հիփոթեքային եւ ավտովարկավորման տոկոսադրույքների էական իջեցման մասին, ինչպես նաեւ նշանակալիորեն արագացրել է վարկառուներին վարկի տրամադրման գործընթացը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Հիփոթեքային վարկով անշարժ գույքի ձեռք բերման համար ՎՏԲ- Բանկը տարեկան տոկոսադրույքը 19,5%-ից իջեցրել է մինչեւ 14%, իսկ ավտովարկավորման տոկոսադրույքը` 18%-ից մինչեւ 12%:



Ի շնորհիվ մանրածախ ռիսկ-մենեջմենթի նոր համակարգի ներդրման ավտովարկավորման դիմումների քննարկումն այժմ տեւում է ոչ ավել, քան փաստաթղթերի ամբողջ փաթեթը բանկ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր, իսկ հիփոթեքային վարկի դիմումները` ոչ ավել քան 5 աշխատանքային օր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ձգտում է իր հաճախորդներին տրամադրել լավագույն պայմաններ - առավել շահավետ որոշումներ: Տվյալ պարագայում դա ամբողջ երկրով մեր բոլոր մասնաճյուղերում հիփոթեքային - ավտովարկավորման գրավիչ պայմաններն ու տոկոսադրույքներն են:



Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքից կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---