Դասական երաժշտության «Վերադարձի» երրորդ փառատոնի վեցերորդ ամփոփիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Կամերային երաժշտության տանը կկայանա դասական երաժշտության «Վերադարձի» երրորդ փառատոնի վեցերորդ ամփոփիչ համերգը:



Ամփոփիչ համերգում ելույթ կունենան հանրահռչակ դաշնակահար եւդիրիժորՎահագն Պապյանը (Իսրայել) եւՀայաստանիՊետականԵրիտասարդական Նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:



Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիան (պրոֆ. Մ.Վոսկրեսենսկու դաս): 1982-ին տեղափոխվել է Լենինգրադի կոնսերվատորիա` դիրիժորություն ուսանելու (դասախոս` պրոֆեսոր Իլյա Մուսին): 1984-ին Վալերի Գերգիեւը նրան հրավիրում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ,որտեղ 3 տարի անց ստանձնեց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը: Հանդես էեկել բազմաթիվ նվագախմբերիհետ որպեսդիրիժորեւորպեսդաշնակահար: Այնուհետեւտեղափոխվել է Իսրայել,որտեղ ստանձնել է Բիր Շեւա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Որպես դաշնակահար նրա միջազգային համերգաշրջանները ներառում են ելույթներ Բազելում, Բարսելոնում, Ժնեւում, Տորոնտոյում, Օտտավայում,Նյու Յորքում, ինչպես նաեւ համերգներ Հարավային Ամերիկայում եւ Հեռավոր Արեւելքում: 2003-ի հունիսինՊապյանըղեկավարեց«Նոր Ռուսաստան»նվագախումբըհատուկ 100-ամյա հոբելյանականծրագրով`նվիրված Արամ Խաչատրյանիծննդյանտարելիցին: Վահագն Պապյանըաշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովիհետմենահամերգներով շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, նրա հետ թողարկել է ձայնասկավառակ (EMI Classic): 2006-ից Վահագն Պապյանը հանդիսանում է Իսրայելի Աշդոդյան սիմֆոնիկ նվագախմբի Գեղարվեստական ղեկավարը:



Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987-ին` երաժիշտների ընտանիքում: Ջութակ նվագել սովորելէՉայկովսկու անվ. երաժշտական մասնագիտական դպրոցում /պրոֆ.Բագրատ Վարդանյանի դաս./: Արդեն 13 տարեկանհասակում, դափնեկիր լինելով տարբեր միջազգային մրցույթներում (Ճապոնիա, Ռումինիա եւ այլն),նա արժանացավ Գրան Պրի մրցանակին Իտալիայի «Rovere dOro» միջազգային մրցույթում: 2003-ին, ընդունվելով Երեւանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա, զուգահեռաբար սովորում է սիմֆոնիկ դիրիժորության բաժնում (պրոֆ. Յուրի Դավթյան): Այժմ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտ է: Ս. Սմբատյանը ջութակի վարպետության դասընթացների է մասնակցել Զ. Բրոնի, Գ. Ժիսլինի, Ռ. Ռիչչիի մոտ:Երիտասարդ երաժիշտը ստեղծել եւ գլխավորում է Հայաստանի Երիտասարդական նվագախումբը: Ստեղծագործական հարաբերությունները կապում են Սերգեյ Սմբատյանին հանրահայտ վարպետների հետ. Վ.Սպիվակով, Ա. Փափազյան, Դ. Մացուեւ, Ֆ.Ֆերնանդես, Ժ. Դոնատո, Վ.Ռեպին եւ այլք: Սերգեյ Սմբատյան անունը կարելի է հանդիպել աշխարհի լավագույն նվագախմբերի կողքին. Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբ,Անգլիայի կամերային նվագախումբ, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական ակադեմիական կապելլա:



«Վերադարձի» փառատոնի նպատակն է` գրավել ամբողջ աշխարհի հայության ուշադրությունը հայրենադարձության խնդրին, ինչպես նաեւ ցանկությունն է` հայկական լսարանին ցույց տալու որակավորված երաժիշտների ձեռքբերումները երաժշտական արվեստում, խրախուսել նոր ստեղծագործական գաղափարների եւ ժամանակից հայ երգահանների աշխատանքների ձեւավորումը, ձեւավորել ժամանակակից դասական երաժշտության հանդեպ հասարակական անհրաժեշտությունը:



Վերադարձի ԴասականԵրաժշտության Երրորդ «Փառատոնը» մեկնարկել էսեպտեմբերի 22-ին:



Փառատոնն անցկացնում է «Արվեստների պատկերասրահ»մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՎիվաՍԵլ-ՄՏՍընկերության ֆինանսական աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---