Տանյա Լեկիչը հրապարակել է Սլովենիայի կանանց հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կանանց հավաքականը Հանրապետական մարզադաշտում 2011թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի իր երրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցն այդ խաղում կլինի Սլովենիայի հավաքականը, որն արդեն ժամանել է Երեւան եւ տեղավորվել է «Անի Պլազա» հյուրանոցում: Սլովենիայի ֆուտբոլիստուհիները հոկտեմբերի 27-ին անց են կացրել նախնական մարզում Հանրապետական մարզադաշտում, որտեղ հոկտեմբերի 28-ին Երեւանի ժամանակով 15:00-ին կսկսվի խաղը:



Նշենք, որ Սլովենիայի հավաքականը, ինչպես եւ հայ ֆուտբոլիստուհիները, երկու մեկնարկային խաղերում պարտություն են կրել, ընդ որում Իտալիայի հավաքականից նույն 0:8 հաշվով, ինչպես Հայաստանի թիմն իր դաշտում: Սակայն, ի տարբերություն իր առաջիկա մրցակիցների, Սլովենիայի թիմը մեկ գոլ պակաս է բաց թողել` զիջելով ֆիններին 0:3 հաշվով:



Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը 18 ֆուտբոլիստուհի է հայտագրել Հայաստանի դեմ խաղում, այդ թվում 3 հարձակվող:



Սլովենիայի հավաքականի կազմը.



Դարպասապահներ`



Լուչիա Մորի

Սոնյա Չեւնիկ



Պաշտպաններ`



Անդրեա Նիքլ

Մանյա Բենակ

Ալյոնա Միլկովիչ

Ադրիանա Բոգոլին

Ինես Շպելիչ



Կիսապաշտպաններ`



Մատեա Զվեր

Անյա Միլենկովիչ

Քսենիա Պովխ

Պոլոնկա Գովեկ

Տյաշա Տիբո

Աննա Գոլոբ

Անյա Լեւաչիչ

Ուրսկա Ժգանեչ



Հարձակվողներ`



Տանյա Վրաբել

Ֆատա Սալկունիչ

Նատալիա Գոլոբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---