Իրանը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ին

PanARMENIAN.Net - Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի կառավարությունը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` ուրանն արտերկրում հարստացնելու վերաբերյալ:



Պատասխանն Իրանի ներկայացուցիչները հանձնել են ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան Վիեննայում: Մանրամասները դեռեւս չեն հաղորդվում:



Մինչդեռ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ:



Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի, Թեհրանը իր ուրանը կուղրակի մեկ այլ երկիր հարստացման համար, հետո այն կվերադարձվի Իրանին հետազոտական միջուկային ռեակտորներում օգտագործելու համար: Այդպիսով, կբացառվի այն հավանականությունը, որ Իրանը ինքնուրույն կաշխատի ուրանի հարստացման ուղղությամբ, որը կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար:



Մինչդեռ, Իրանից վերադարձել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խումբը, որն այցելել է ուրանի հարստացման գործարան, որի շինարարությունը նախկինում գաղտնի էր պահվում: Պատվիրակության ղեկավարը, ժամանելով Վիեննա, հայտարարել է, թե դա «լավ ուղեւորություն» էր, սակայն մանրամասներ չի հաղորդել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---