Արթուր Աբրահամին երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն կցուցաբերեն

PanARMENIAN.Net - Նախկինում IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաստատված ավանդույթի համաձայն հերթական հաղթանակից հետո Հայաստան է ժամանելու: Այս անգամ գերմանական դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկի այցը կկայանա հոկտեմբերի 31-ին: Երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն է սպասվում:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հայ բռնցքամարտիկը «Super Six World Boxing Classic» բռնցքամարտի առաջնության դեբյուտային մենամարտում 12-րդ ռաունդի ավարտից 12 վայրկյան առաջ նոկաուտի ենթարկեց այդ քաշային կարգի նախկին չեմպիոն ամերիկացի Ջերմեյն Թեյլորին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---