Տեղի է ունեցել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի «Մասիս» մասնաճյուղի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 30-ին ք. Մասիսում տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Մասիս» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«Մասիս» մասնաճյուղը, լինելով Արարատյան մարզում Բանկի տարածքային կարեւոր ստորաբաժանումներից մեկը, տրամադրում է բացառիկ բանկային ծաայությունների լայն սպեկտր ոչ միայն Մասիս քաղաքի բնակիչներին եւ կազմակերպություններին, այլեւ մարզային մասշտաբով բանկային ծառայություններ սպառողներին:



Համաձայն ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերի նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրին «Մասիս» մասնաճյուղում անց են կացվել վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին եւ ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին եւ ֆիրմային ոճին: Արդյունքում մասնաճյուղը սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, օֆիսային կահույքով եւ բոլոր անհրաժեշտ կոմունկիկացիոն միջոցներով, իսկ մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով եւ արագ սպասարկման հնարավորություն: Ներկա դրությամբ «Մասիս» մասնաճյուղում սպասարկվում է մոտ 4000 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություներ եւ առեւտրային ձեռնարկություներ, այնպես էլ անհատ ձեռներեցներ եւ քաղաքացիներ:



«Մասիս» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանի, Մասիս քաղաքի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, մարզի եւ քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, Բանկի դեպարտամենտի տնօրեններ եւ վարչության պետեր, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության եւ մշակույթի ներկայացուցիչներ:



Շնորհանդեսի ժամանակ Բանկի եւ քաղաքի ղեկավարները հանդես եկան շնորհավորական խոսքերով, իսկ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը հանդիսավոր պայմաններում «Մասիս» մասնաճյուղի չորս լավագույն հաճախորդներին հանձնեց պատվոգրեր` ,ՎՏԲ Հայաստան Բանկի տարածքային ստորաբաժանումների հետ փոխշահավետ, երկարատեւ, գրագետ եւ անբասիր համագործակցության արդյունքում` բիզնեսի եւ տնտեսության զարգացման գործում ակնհայտ հաջողության հասնելու համարե եւ պարգեւատրվածներից յուրաքանչյուրին նվիրեց VTB-VISA GOLD վճարային քարտեր:



Միջոցառման եզրափակիչ մասում Մհեր Գրիգորյանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին, «Մասիս» մասնաճյուղի հաճախորդներին եւ աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն, նորանոր հաջողություններ եւ նվաճումներ աշխատանքում եւ բիզնեսում, բարգավաճում եւ փոխշահավետ համագործակցություն:



«Մասիս» մասնաճյուղի շնորհանդեսն առաջինն է նմանատիպ միջոցառումների ցուցակում, որոնք նախատեսել է ՎՏԲ Հայաստան Բանկը 2009թ. աշնան համար: Նոյեմբեր ամսում նախատեսվում է անցկացնել «Գյումրի» եւ «Դիլիջան» մասնաճյուղերի շնորհանդեսը:



2007թ. ապրիլին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ միջազգային ֆինանասական ՎՏԲ խմբի անդամ: Ներկա դրությամբ ,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ միակ բաժնետերն է (100% բաժնետոմսերի սեփականատեր) Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաատարնեից է, ունի մասնաճյուղերի ամենալայն ցանցը Հայաստանում (74 մասնաճյուղ):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---