ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենին շնորհվել է Օրբելու անվ. Աբովյանի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Աբովյան քաղաքի Լեւոն Օրբելու անվան համալսարանում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, տարբերհամալսարանների ուսանողների հետ հանդիպումների կազմակերպումը բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` կրթության ոլորտին աջակցելու պատրաստակամությունից: Հայաստանի առաջատար օպերատորը բացառում է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ խտրականության որեւէ դրսեւորում եւ հավասարապես կարեւորում է հանրապետության ողջ տարածքում գործող բուհերի հետ շփումները:



«Հանրային փոխգործակցության ցանկացած ոլորտ` սպասարկման մշակույթից մինչեւ շրջակա միջավայրի պահպանում, պետք է լինի բոլոր այն ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք իրենց կորպորատիվ պատասխանատու քաղաքացի են համարում: Երկրի բարօրությունն ու առաջընթացն ուղղակիորեն կապված են դրանց հետ: Այդ տրամաբանության շրջանակներում պետք է յուրաքանչյուր կազմակերպություն պատրաստ լինի դրսեւորել բավարար հետեւողականություն: Մենք այդ ռազմավարությունը որդեգրել ու հավատարիմ ենք մնացել գործունեության հենց սկզբից»,- իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Լեւոն Օրբելուանվանհամալսարանիգիտական խորհրդիորոշմամբ, Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Կառավարման մշակույթին առնչվող դասախոսություններ լսելու ակնկալիքով, համալսարանականները ցանկություն հայտնեցին կառավարման մշակույթին նվիրված հանդիպումների անցկացումը դարձնել ավանդույթ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---