«Երեւան-Կիեւ-Տրանզիտ» համերգը իրադարձություն եղավ Ուկրաինայի հայ համայնքի համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Երեւան-Կիեւ-Տրանզիտ» նախագծի առաջին համերգը: Համերգն իսկական իրադարձություն դարձավ Ուկրաինայի հայ համայնքի համար: Մեկ բեմում վաղուց այդքան սիրված աստղեր չէին հավաքվել: Ձեւավորվեցին հայ-ուկրաինական դուետներ` Սվետլանա Լոբոդա եւ Թաթա, Վլադիմիր Գրիշկո եւ Երեք սոպրանո (Նունե Բադալյան, Մագդա Մկրտչյան, Մարինե Դեինյան), «Hot Chocolat» եւ Ռազմիկ Ամյան, «4 թագավոր» եւ Աննա Խաչատրյան, Տինա Կառոլ եւ Արման Հովհաննիսյան, Վիտալի Կոզլովսկի եւ Էմմի, Դմիտրի Կլիմաշենկո եւ Արաքսիա Մուշեղյան, Վիկտոր Պավլիկ եւ Էմմա Ասատրյան, «Դրուգա Ռիկա» եւ Ինգա ու Անուշ Արշակյանները, Նաստյա Կամենսկիխ & Պոտապ եւ Գարիկ Մարտիրոսյան, Գալլինա եւ Ռիչարդ Մադլենյան, ՎԻԱ ԳՐԱ եւ Արամե, Սյուզի եւ Կիշէ:



Հանդիսատեսը ջերմորեն էր ողջունում հայ եւ ուկրաինացի աստղերին, համերգից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում ավտոմեքենաներ էին շրջում «Երեւան-Կիեւ-Տրանզիտ» դրոշներով, գրում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---