Հրայր Կարապետյան. Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը հեքիաթներ են պատմում իրենց բանակի մասին

PanARMENIAN.Net - Բոլոր անհրաժեշտ ծախսերը Հայաստանի պաշտպանության որոլտում կպահպանվեն 2010թ.պետբյուջեում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: «Ցանկանում եմ նշել, որ հայկական զինված ուժերի մարտունակությունը կախված չէ 2010թ. պետբյուջեի օրինագծի ընդունումից»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքերով, իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ցույց է տալիս, որ հայկական բանակն առավել մարտունակ է, քան ադրբեջանականը:



«Շատ դեպքերում, շփման գծում մենք տեսնում ենք ադրբեջանական ԶՈՒ անպատրաստվածությունը: Այն, ինչ Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պատմում են իրենց բանակի մասին, հեքիաթներ են»,-ասել է Հ.Կարապետյանը: Ինչպես հաղորդել է պատգամավորը, Հայաստանն արծարծել է միջազգային ատյաններում Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ դիտարկում անցկացնելու հարցը` թույլ չտալու համար, որ տարածաշրջանում խախտվի ռազմական բալանսը` հաշվի առնելով Բաքվի սպառազինության մրցավազքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---