Հայաստանի կառավարությունը ուշադիր հետեւում է սննդամթերք արտադրողների գործունեությանը 3 նոյեմբերի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - «2009 թ. մայիսի 29-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Ստուգումներ կազմակերպելու եւ անցկացնելու մասին», որից հետո Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից սննդամթերքի անվտանգության տեսչությունը 6 անգամ կառավարությանն է դիմել` պահանջելով ստուգումներ անցկացնել փոքր եւ միջին ձեռնարկություններում: Այդ ընթացքում անցկացվել է 56 ստուգում, իսկ մինչ որոշում ընդունելը անցկացվել էր ավելի քան 1000 ստուգում, որոնց արդյունքում վճարվել էր 40 մլն դրամ տուգանք», - նոյեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Տեսչության պետ Գրիշա Բաղյանը:Նրա խոսքով, վերջերս Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության հրամանագրով անցկացվել է 15 ստուգում մի շարք խոշոր տնտեսվարող սուբյեկտներում, որոնցից յուրաքանչյուրը տուգանվել էր 150-200 հազար դրամի չափով: «Իսկ փոքր եւ միջին ձեռնարկություններում իրականացվում են այցեր եւ դիտարկումներ: Հայաստանի տարածքում կատարված այցերի ընթացքում գրանցվել են սանիտարահիգիենիկ պայմանների, ժամկետանց մթերքի օգտագործման եւ մի շարք այլ խախտումներ», - նշել է Գրիշա Բաղյանը: Նրա խոսքով, ստուգումների ժամանակ օրինախախտները տուգանվում են 50-300 հազ. դրամի չափով, իսկ այցերի ժամանակ միայն գրանցվում են կոնկրետ դեպքեր, որոնք ավելի ուշ ներկայացվում են քննարկման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |