ԱՄՆ. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնն Ադրբեջանին փաստացիորեն կոշտ ուլտիմատում է առաջադրել` նա հասկացրել է, որ եթե հանրապետությունը «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության փորձ ձեռնարկի, ԱՄՆ կճանաչի վերջինիս անկախությունը»: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Yeni Musavat ադրբեջանական ընդդիմական կուսակցության պաշտոնական կայքը, ապա եւ մյուս լրատվամիջողները:



Բաքվում պնդում են, որ Վաշինգտոնը պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Բաքվի` վերջերս հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարություններին: Ավելին, ամերիկացիները պնդում են, որ տեղեկատվություն ունեն Ադրբեջանի` գաղտնի կերպով պատերազմին նախապատրաստվելու մասին:



Դիտորդների կարծիքով, Բաքվի ռազմական հռետորությունը կապված է այն բանի հետ, որ այժմ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չի քննարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա պահանջում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է NEWSru.com-ը:



Եթե Վաշինգտոնի սպառնալիքներն իրականություն դառնան, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունները կարող են հարավօսական սցենարով ընթանալ այն տարբերությամբ, որ «ագրեսիայի զոհի» պաշտպանի դերում հանդես կգա ԱՄՆ-ն եւ, ինչը չի բացառվում, ԵՄ-ն: Այդպիսով, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Լեռնային Ղարաբաղի հիպոթետիկ ճանաչման դեպքում հետխորհրդային տարածքում միակ չճանաչված գոյացությունը կմնա Մերձդնեստրը: Ռուսաստանը, քաղաքագետների կարծիքով, նույնպես ձգտում է հակամարտության լուծմանը, առավել եւս, որ կարող է այնպիսի իրադրություն ծագել, երբ նախաձեռնությունը կարող են իրենց ձեռքը վերցնել Թուրքիան եւ ԱՄՆ-ն: Այդժամ Ռուսաստանը եզրին կհայտնվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---