Հայաստանի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կարող են տեղի ունենալ 2009թ. դեկտեմբերին

PanARMENIAN.Net - «2009թ. օգոստոսին Հայաստանի որոշ պետական կայքերի վրա ադրբեջանցի եւ թուրք հաքերների հարձակումներից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով բաժինը եւ Helix Consulting ընկերության մասնագետները 99 պետական կայքերի համապատասխան հետազոտություններ են անցկացրել թերությունները բացահայտելու համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է Helix Consulting ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը:



Մխիթարյանի խոսքով, հետազոտության արդյունքները տրամադրվել են համապատասխան մարմիններին եւ ներկա պահին բոլոր բացահայտված թերությունները շտկվել են:



Մխիթարյանը նաեւ նշել է, որ տեղեկատվական պատերազմներում անհնար է վերջնական պարտության մատնել հակառակորդին, քանի որ դա շարունակական գործընթաց է:



Խոսելով Հայաստանի պետական կայքերի վրա առաջիկա հարձակումների հավանականության մասին` Helix Consulting ընկերության տնօրենը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին, «քանի որ տոնական օրերին կայքերին հետեւող չկա, ինչն արդեն օրինաչափություն է դարձել»: Նա ավելացրել է նաեւ, որ այդ հարձակումների հիմնական մասը խուլիգանական բնույթ են կրում, այլ ոչ թե կազմակերպված: «Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ վերջինս պետք է բացառել»,- ընդգծել է Արամ Մխիթարյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---