Տեղեկատվության սպառման մշակույթը Հայաստանում ցածր մակարդակի վրա է 4 նոյեմբերի 2009 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Հայ իրականության մեջ լինում են իրավիճակներ, երբ հասարակությունը ավելի շատ հավատում է կասկածելի արտասահմանյան աղբյուրներին, քան տեղական ԶԼՄ-ներին»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հասարակայնության հետ կապերի հայկական ասոցիացիայի (APRA) նախագահի տեղակալ Արման Սաղաթելյանը` անդրադառնալով տեղեկատվության սպառման մշակույթին Հայաստանում: Տեղեկատվական պատերազմի պայմաններում, խուսափելու համար նման ոչ հավաստի աղբյուրների ազդեցությունից մեր հանրության վրա, Սաղաթելայնը մատնանշել է լրագրողների դերը, որոնց պրոֆեսիոնալիզմը պետք է օգնի հասարակությանը տարբերակել ճշմարիտ տեղեկությունը ապատեղեկատվությունից: «Երկրորդը, հարկավոր չէ ԶԼՄ-ներում զետեղել անորոակ վերլուծական նյութեր, որը եւս բացասաբար է անդրադառնում հայ հանրության կողմից տեղեկատվության սպառման մշակույթի վրա»,-ասել է Սաղաթելյանը: Նա նաեւ նշել է, որ պետք չէ շփոթել լրագրությունը տեղեկատվական պատերազմների հետ, քանի որ դրանք տարբեր ոլորտներ են տարբեր մեթոդաբանությամբ եւ մեխանիզմներով: «Լավ կլիներ, որ մեր լրագրողները տիրապետեին այդ մեխանիզմներին, տարբերակելու համար հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից»,-ասել է Սաղաթելյանը: Անդրադառնալով հայկական տեղեկատվական դաշտի ներկա վիճակին` նա նշել է, որ իրենց հետազոտությունների համաձայն, վերջին տարում հայկական կայքերի քանակն ինտերնետում աճել է 5-6 անգամ, իսկ արբանյակային հեռուստաալիքները 1-ց դարձել են 3: «Սա վկայում է, որ մենք առաջընթաց ունենք այս ոլորտում»,-ասել է Սաղաթելյանը:- ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |