ՀՀ ԱԳԱ ղեկավար. Հայ ժողովրդի հետ շփումը թույլ կտա թուրքերին իմանալ Հայոց ցեղասպանության մասին թաքնված ճշմարտությունը 4 նոյեմբերի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական արձանագրությունների մեջ նախատեսված է միջպետական հանձնաժողովի ստեղծումը, որի մեջ կընդգրկվեն տարբեր ոլորտների 10-12 ենթահանձնաժողով: Տվյալ հանձնաժողովի ստեղծումը կաջակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Սակայն ես վստահ եմ, որ հայկական կողմը չպիտի քննարկի Հայոց ցեղասպանությանը վերաբերվող պատմական փաստերը», - հայտարարել է նոյեմբերի 4-ն կայացած մամլո ասուլիսում ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:«Հայոց ցեղասպանության փաստը ապացուցման կարիք չունի: Եվ հենց այդ պատճառով մենք չպիտի քննարկենք այն թուրք պատմաբանների հետ: Ես դեմ եմ Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը պատմական տեսակետից», - ընդգծել է Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, հայ ժողովրդի հետ շփումը թույլ կտա թուրքերին իմանալ Հայոց ցեղասպանության մասին թաքնված ճշմարտությունը, ինչը կարող է կտրուկ փոխել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ընթացքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |