Նոյեմբերի 13-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա արգենտինացի դիրիժոր Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հայտնի արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ եւ Իրինա Զաքյանի(սոպրանո) մասնակցությամբ:



Համերգի ծրագրում ընդգրկված են Յան Սիբելիուսի «Rakastava», Կ.Միկուլի «Scherzino», Ս.Չոցուրյանի «Adagietto»-ն, «Invencion (sinfonia)», երեք տանգո «Perdon Viejita» ստեղծագործությունից, «Երեք պիես հին ոճով», Գ.Գորեցկու «Տխրության երգեր» 3 սիմֆոնիան:



Համերգը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---