Լեւոն Արոնյանը 2-3 տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի հետ Տալի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Մոսկվայում, որտեղ անցնում է Մ.Տալի հուշամրցաշարը, նոյեմբերի 10-ին կսկսվի 5-րդ տուրը: 4 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը, որը վաստակել է 3 միավոր: 2,5 միավորով 2-3 տեղերն են կիսում Լեւոն Արոնյանը (Հայաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):



5-րդ տուրում նոյեմբերի 10-ին կխաղան հետեւյալ զույգերը`

Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Պետեր Լեկո (Հունգարիա)

Լեւոն Արոնյան (Հայաստան)-Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Պետր Սվիդլեր (Ռուսաստան)-Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա):



Նոյեմբերի 9-ին շախմատիստները հանգստանում են:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---