ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել հունգարական արդարադատությանը անաչառության համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Բուդապեշտում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Ըստ նախագահի, փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Հունգարիայի հարգարժան Նախագահի հետ քննարկեցինք հայ-հունգարական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Նշեցինք քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ ընդգծեցինք հայ եւ հունգար ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության կարեւոր դերը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:



Մենքհամոզված ենք, որ քիչառաջ ստորագրված հաձայնագրերը կընդլայնեն երկկողմհամագործակցության շրջանակն ու նորհնարավորություններ կստեղծեն փոխշահավետ գործակցության համար: Դրանցից կուզենայի հատուկ առանձնացնել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որը առեւտրատնտեսական համագործակցության հիմնարար փաստաթղթերից է: Արդարադատության եւ գյուղատնտեսության ոլորտներում ստորագրված համաձայնագրերը եւս իրենց նպաստը կբերեն հայ-հունգարական բազմաբնույթ համագործակցության զարգացմանը: Հուսով եմ նաեւ, որ մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա ծավալման համար էական խթան կհանդիսանան նաեւ այսօր Բուդապեշտում բացվելիք հայ-հունգարական գործարար համաժողովը եւ դրա շրջանակներում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները:



Օգտվելովառիթից` ցանկանումեմ երախտիքի խոսք հայտնել հունգարականարդարադատությանը, Բուդապեշտում հայսպայի` ԳուրգենՄարգարյանի սպանության գործումցուցաբերած աներկբաեւ արդարացի կեցվածքի համար: Այն ժամանակ ես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էի, եւ այդ զազրելի ոճրագործությունը մինչեւ հոգու խորքը ցնցել էր ինձ. համոզված եմ` նաեւ յուրաքանչյուր նորմալ մարդու ողջ աշխարհում: Ցավալի է եւ ողբերգական, որ նման նողկալի ոճիրը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հերոսություն: Վստահ եմ, որ եթե չլիներ հունգարական արդարադատության նման հստակ որոշումը, այդօրինակ ոճրագործությունները շարունակություն կգտնեին նաեւ այլ պետություններում»,-ասել է նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---