Գագիկ Մինասյան. 1,2 տոկոս տնտեսական աճը 2010թ. միանգամայն իրատեսական է

PanARMENIAN.Net - 2010թ. բյուջեով նախատեսված 1,2 տոկոս տնտեսական աճը 2010թ. միանգամայն իրատեսական է, այն կանխատեսվում է 2009թ. իրատեսական ցուցանիշների հիման վրա, գտնում է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: Նա նշել է, որ երկրի տնտեսության մեջ վերջին ամսում նկատվում է կայունացման միտում ընթացիկ տարվա նախորդ ամիսների համեմատ: Կայունացում է դիտվում նաեւ ԵՄ-ի, ՌԴ-ի տնտեսություններում: «2009 թ. բյուջեում նախատեսված էր 9,2 տոկոս տնտեսական աճ, սակայն, այժմ անկումը ՀՀ տնտեսության մեջ կազմում է 18 տոկոս, իսկ մինչեւ տարեվերջ մենք կանխատեսում ենք , որ այն կկազմի 15 տոկոս»,-ասել է Մինասյանը:



Ըստ նրա, ներկայիս ճգնաժամն իրոք շատ խորն է ու անկանխատեսելի: «Այդ մասին է վկայում նաեւ այն, որ միջազգային կառույցները մշտապես վերանայում են կանխատեսումները, նույնիսկ ամսեկան երկու անգամ»,-նշել է հանձնաժողովի ղեկավարը: Միաժամանակ նա հավելել է, որ տնտեսությունն արդեն հասել է ճգնաժամի հատակին եւ ավելի մեծ անկում չի սպասվում:



Միեւնույն ժամանակ, ինչպես գտնում է Մինասյանը, կա երկու հանգամանք, որոնք թույլ չեն տալիս առավել հստակ կանխատեսումներ անել պետբյուջեի վերաբերյալ: «Առաջինը, անհայտ է, թե որքան կտեւի կայունացման գործընթացը, ինչպես նաեւ այն, թե ինչ տեմպերով կընթանա տնտեսության աճը»:



Անդրադառնալով 2010թ. կանխատեսումներին, նա ընդգծել է, որ այս տարի ենթակառուցվածքների եւ համակարագստեղծ ոլորտների` շինարարության, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներին աջակցելու համար ՀՀ կառավարության ներգրավված միջոցներն արդեն արդյունք են տալիս: «Արդյունքների համար որոշակի քայլ է հարկավոր: Այս առնչությամբ կարելի է ասել, որ չորրորդ եռամսյակում, ավելի ճիշտ 2010թ. սկզբին այդ ներդրումները որոշակի արդյունքներ կտան»,-հավելել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---