Հայաստանը պատրաստվում է «Խոզի գրիպի» համաճարակի կանխարգելմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 3-ի տվյալներով գրանցվել է A/H1N1(խոզի գրիպ) վիրուսի վարակի 3 կասկածելի դեպք եւ տվյալ պահին հիվանդների անալիզների նմուշները ուղարկված են Լոնդոն փորձաքննության: Եվ տվյալ փորձաքննության դրական արդյունքների առկայության դեպքում Առողջապահություն համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կսկսի ներմուծել Հայաստան համապատասխան շիճուկը: Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն մեկ ամիս անց: Այդ մասին նոյեմբերի 10-ն կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ավելացրել է «ԱՀԿ-ի պարտադիր պահանջով, առնվազն առաջին 10 դեպքերը, որոնք գրանցվում են որեւէ երկրում, պետք է ստանան պարտադիր հաստատում Լոնդոնում գտնվող տարածաշրջանային րեֆերենս-լաբորատորիայում»:



Նախարարի խոսքերով, «Զվարթնոց» օդանավակայանում երեք մարդ է հայտնաբերվել A/H1N1(խոզի գրիպ) վիրուսի վարակի կասկածով, որոնցից մեկը Իրանի քաղաքացի էր, իսկ երկուսը Ռուսաստանից Երեւան ժամանած Հայաստանի քաղաքացիներ են: Իրանի քաղաքացին համապատասխան բուժում ստանալուց հետո մեկնել է Իրան: Հայաստանի քաղաքացիները բուժման կուրս են անցնում Հանրապետական հիվանդանոցում:

Ավելի վաղ հանրապետությունում հայտնաբերվել է 50 կասկածելի դեպք, սակայն հետազոտումից հետո կասկածները չհաստատվեցին:



Սակայն Հարություն Քուշկյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը, չսպասելով Լոնդոնի լաբորատորիայի տվյալները, ինքնուրույն քայլեր է ձեռնարկել անհրաժեշտ դեղորայք եւ շիճուկ ձեռք բերելու համար: «Արդեն այսօր առավոտյան առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն խոշոր ներմուծողների հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկիր ներմուծել դեղորայքի անհրաժեշտ քանակության մի մասը»:



Հայաստանի առողջապահության նախարարը նաեւ հայտնել է, որ պահեստավորված է 7.500 տամիֆլու դեղորայքի չափաբաժին, օրերս ձեռք կբերվի եւս 20.000 դեղորայք, իսկ անհրաժեշտ քանակը 30 հազար է: Առողջապահության նախարարությունը մոտակա ժամանակում սկսել պատվաստումները առաջին հերթին ռիսկային խմբերում ընդգրկված մարդկանց` բուժաշխատողների, սպասարկման ոլորտի աշխատակիցների: Իսկ երեխաների համար ձեռք կբերվի հատուկ պատվաստանյութ, որը գրեթե չունի կողմնակի ազդեցություն: Քուշկյանի խոսքերով, Հայաստանի բոլոր խոշոր հիվանդանոցները պատրաստ են ընդունել հիվանդների A/H1N1 գրիպի համաճարակի դեպքում:



«Խուճապի համար պատճառներ չկան: Ուղղակի պետք է ուշադիր լինել եւ հետեւել անձնական հիգիենայի կանոնները: Օրեկան խմել 2-5 լիտր հեղուկ, իսկ գլխապտույտի, տաքության, սրտխառնոցի դեպքում անպայման բժիշկի դիմել», - խորհուրդ է տվել նա:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---