Իրան-Հայաստան երակթուղու կառուցման գծով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009թ. նոյեմբերին

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009թ. նոյեմբերին, ասել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Նրա խոսքերով, ՀՀ տրանսպորտի նախարարությունը մեկ շաբաթ առաջ դիմել էր նամակով Իրանի տրանսպորտի նախարարություն` հրավիրելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գծով աշխատանքային հերթական եռակողմ հանդիպմանը: «Իրանի համաձայնության դեպքում մենք կկազմակերպենք այդ հանդիպումը»,-ասել է նա:



Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի իրականացման համար Հայաստանի, Իրանի ու ՌԴ-ի տրանսպորտի փոխնախարարների մակարդակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զղբաղվելու է Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության ստեղծման նախագծի մշակմամբ:



Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009-ի հուլիսին, սակայն երկրորդ նիստը հետաձգվում էր, մասնավորապես Իրանում ընտրությունների եւ նախարարների նշանակման պատճառով:



Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգառեսուրսների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից , ելք ստանալով արտաքին աշխարհ: Այժմ ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը արտերկրի հետ իրականացվում է միայն Վրաստանի տարածքով:



Ըստ նախնական տվյալների, ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար: Այս նախագծի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ Ռուաստանը եւ Ուկրաինան:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---