Հայաստանի Ինտերպոլը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն մի շարք մտավախություններ ունի, կապված թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառման եւ ահաբեկչության հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ինտերպոլկի կենտրոնական ազգային բյուրոյի ղեկավար, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:



Ըստ Եղիազարյանի, Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն առաջին հերթին մտահոգված է ահաբեկչության խնդիրներով եւ այժմ ծառայության առաջնային խնդիրը սերտ համագործակցությունն է Հայաստանի բոլոր մաքսակետերի հետ եւ նրանց համար Ինտերպոլի բազայի հասանելիության ապահովումը: «Դրանով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մեր մաքսակետերի խոցելիությունը»,-ասել է Եղիազարյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն իր մտավախություններն է հայտնել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը եւ այժմ մշակվում է համատեղ միջոցառումների ծրագիրը, որոնք կիրագործվեն սահմանի բացման դեպքում: «Որքան ես գիտեմ, այս կապակցությամբ ՀՀ կառավարությունը մշակում է նաեւ ունիվերսալ մի ծրագիր, որի մի մասն է կազմում նաեւ մեր գործողությունների պլանը»,-ասել է Եղիազարյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---