Էդուարդ Շարմազանովը թուրք պատգամավորներին խորհուրդ է տալիս պղտոր ջրում ձուկ չորսալ

PanARMENIAN.Net - Թուրք պատգամավորները կրկին իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են կատարում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Զեյնեբ Դագիի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունները չեն ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում: «Եթե իմ թուրք գործընկերը տեղյակ չէ, որ Արձանագրությունները հանձնաժողով են ուղարկվել, ապա ես նրան խորհուրդ եմ տալիս Թուրքիայի խորհրդարանի կայք այցելել»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:



Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը նման հայտարարություններով փորձում է ստվեր նետել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա եւ ինքն իրեն համոզել, որ այդ գործընթացը պարզապես գոյություն չունի: «Արձանագրությունները ստորագրվել են, եւ դա փաստ է, որը ողջունել է միջազգային հանրությունը: Ես թուրք պատգամավորներին խորհուրդ կտամ պղտոր ջրում ձուկ չորսալ»,- հայտնեց Էդուարդ Շարմազանովը:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման հարցը չի ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում»,- հայտնել է Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման (AKP) կուսակցության անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զեյնեբ Դագին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---