Դիլիջանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան գիշերօթիկ դպրոց12 նոյեմբերի 2009 - 20:50 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Դիլիջանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան գիշերօթիկ դպրոց, լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա դիալոգ» խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքերով, դպրոցի կառուցման նախագիծը իրագործման փուլում է: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտել այս դպրոցի ստեղծման վերաբերյալ ըմբռնումների ձեւավորման գործընթացը: Չափազանց պատվախնդիր գործ է միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց կառուցելը, որտեղ կկարողանան սովորել ոչ միայն Հայաստանի, այլեւ ուրիշ երկրների երեխաները: Տեսնենք, թե ինչքանով կհաջողվի իրականացնել այն, բայց մենք ծրագրել ենք շինարարությունը սկսել 2010 թ.», - ասաց նա: Այդ կապակցությամբ «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահը նշեց, որ 21-րդ դարում ապագան պատկանում է նրան, ով կրթված կլինի: «Եթե մեր կրթական համակարգում բարելավումներ չլինեն, մենք կկորցնենք շատ մրցակցային առավելություններ, ինչպիսիք ունենք այսօր կամ ունեցել ենք», - ավելացրեց Ռուբեն Վարդանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |