Նյու Յորքում վախճանվել է հայտնի նկարիչ եւ գրականագետ Վագրիչ Բախչանյանը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում 72 տարեկան հասակում վախճանվել է հայտնի նկարիչ եւ գրականագետ Վագրիչ Բախչանյանը:



Բախչանյանը ծվել է Խարկովում, որտեղ սովորել է տեղի դեկորատիվ արվեսռի ստուդիայում, ավանգարդիստ Վասիլի Երմիլովի մոտ: 1965թ. նա առաջին անգամ մասնակցեց ոչ պաշտոնական ցուցահանդեսի:



Շուտով Բախչանյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ 1967-1974թթ. աշխատել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի երկիծական «12 աթոռ ակումբ» բաժնում Վլադիմիր Իվանովի, Իգոր Մակարովի եւ Վիտալի Պեսկովի հետ, հրապարակվել է «Գիտությունն ուժ է» եւ «Յունոստ» ամսագրերում:



Նրա հորնած աֆորիզմներից շատերը բանահյուսության մաս են կազմել` «Մենք ծնվել ենք, որ կյանքի կոչենք Կաֆկային», «Արվեստը պատկանում է ժողվորդին եւ զոհեր է պահանջում», «Թեւերդ թափ տուր` փրկիր Ռուսաստանը», «Ողջ իշխանությունը` սոնետներին» եւ այլն: Բացի այդ, Բախչանյանն է հորինել «Լիմոնով» կեղծանունը իր ընկերոջ, գրող եւ բանաստեղծ Էդուարդ Սավենկոյի համար:



1974թ. նկարիչը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ շարունակեց ակտիվ աշխատել: Վերջին տարիներին նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Նյու Յորքում, Լաս Վեգասում, Կիեւում ու Վիեննայում, գրում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---