Լեհաստանում սկսվել է հրատարկվել «Ավետիս» հայկական թերթը

PanARMENIAN.Net - «Ավետիս» հայկական թերթի առաջին համարը լույս տեսավ հոկտեմբերի 17-ին Լեհաստանում: Թերթը ներկայացվեց Վարշավայի «Պատմության հետ հանդիպումների տուն» ինստիտուտում, հաղորդում է Analitika.at.ua-ն:



Թերթը մտածված է որպես ժամանակակից հայկական արեոպագ (խորհուրդ Հին Հունաստանում), որը համադրում է միասնական հանրության ավանդույթներն ու արդիականությունը: Մասնավորապես, թերթը նախատեսված է ինտերնետից չօգտվող մարդկանց համար, որոնք գերադասում են ԶԼՄ-ների ավանդական տեսակները:



«Ավետիսը» գիտական պարբերական չէ, այդ դերը կատարում է «Biuletyn OTK»-ն: «Ավետիսը» սոցիալ-մշակութային ուղղվածություն ունի, որի նպատակն է համախմբել հայերին ժամանակակից Լեհաստանում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---