Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բացվելու դեպքում հարկ է մշակել խաղողագործության ռազմավարություն

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում հարկ է մշակել Թուրքիայի հետ համագործակցության ռազմավարություն ուղղված խաղողագործության զարգացմանը, գտնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը : Նրա կարծիքով, Հայաստանը չի կարող մրցակցել թուրքական շուկայում, որովհետեւ նախ` Թուրքիան խաղող արտադրում է 10 անգամ ավելի շատ, քան Հայաստանը եւ արտահանում է ավելի ցածր գնով` 1 կգ-ը 25-30 ցենտով:



Միեւնույն ժամանակ երկրի գլխավոր գինեգործը նշեց, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ եվրոպական շուկաներ, ապա պետք է մշակի թուրք գինեգործների հետ համագործակցելու ռազմավարություն, մասնավորապես ասաց, որ մեծ ներուժ կա Արեւմտյան Հայաստանի տարածքում, որտեղ պահպանվել են 250 հայկական սորտի, այսպես կոչված, աբորիգենային տեսքով խաղող: Սակայն, Ավագ Հարությունյանի խոսքերով, Հայաստանին կվիճակվի հայկական ծագման գինի արտահանել թուրքական բրենդով:



Այս ամենին Հայաստանի գինեգործների միության նախագահն ավելացրեց, որ սրան կարելի է հասնել երկու երկրների տնտեսությունների ինտեգրացման գործընթացում, իսկ թուրքական սահմանի բացումից հետո մոտակա 10-15 տարիների ընթացքում պետք չէ վախենալ գինու շուկայում որեւէ լուրջ փոփոխություններից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---