Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է Տավուշի եւ Գեղարքունիքի բնակչության խնդիրների հետ

PanARMENIAN.Net - ՀՀփոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գեւորգյանն այսօրմեկնեց Գեղարքունիքի եւ Տավուշիմարզեր, որտեղմասնակցեց Ճամբարակ քաղաքի, Չինարի եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերի գազիֆիկացման աշխատանքների ավարտի հետ կապված միջոցառումներին:



ՀՀգյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացմանմիջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) «Գյուղական տարածքների տնտեսականզարգացում» ծրագրի շրջանակում գազիֆիկացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը, Տավուշի մարզի Չինարի եւ Վերին Կարմիր Աղբյուր գյուղերը:

Արծվաշենհամայնքի բնակիչները փոխվարչապետինտեղեկացրին համայնքում առկա բնակարանաշինության խնդիրների մասին: Արմեն Գեւորգյանը խոստացավ առաջիկայում անդրադառնալ խնդրին եւ ամփոփ լուծում տալ:



Այնուհետեւփոխվարչապետը մեկնեց Տավուշիմարզ, նշվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանմամլո ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---