Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - «Չնայած, որ Ադրբեջանի նախագահը նախքան Հայաստանի նախագահի հետ Մյունխենում հանդիպելը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսկման հնարավորության մասին, ես իրական չեմ համարում այդ տարածաշրջանում դեպքերի զարգացման այդպիսի սցենարը: Կարծում եմ` Ալիեւն ինքն էլ, արտասանելով այդ բառերը, ավելի շատ վախեցնում էր հանդիպման կազմակերպիչներին` դրանով իսկ փորձելով նրանց կողմից լրացուցիչ ճնշման հասնել նախագահ Սարգսյանի վրա, ինչով լրջորեն բարձրաձայնեց իր պետության դիրքորոշումը»,- PanARMENIAN.Net ին հաղորդեց Թել-Ավիվում Արեւելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Կնեսսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:



Նրա կարծիքով, այսօր միջազգային հանրությունը թույլ չի տա եւս մեկ պատերազմ ծավալել հարավկովկասյան տարածաշրջանում: Ավելին, հենց ռուս-վրացական ռազմական դիմակայությունը, որի տարելիցը հիշում էին թե' Հարավային Օսիայի, թե' Վրաստանի ժողովուրդները, ցույց տվեց, որ միայն ռազմական ճանապարհով չի կարելի լուծել ամենաբարդ ազգային-տարածքային խնդիրները:



«Ուստի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է պատրաստ լինեն կոշտ դիմակայության բոլոր հարցերի շուրջ կողմերի աստիճանական փոխադարձ մերձեցմանը: Որքանով ես կարող եմ դատել, մյունխենյան հանդիպման արդյունքները փորձագետները դրական գնահատեցին: Կարեւորը, որ նրանք նշում են` նախագահների ցանկությունն է` քննարկելու բավական բարդ ու հակասական կետեր: Իսկ եթե կա ցանկություն, նշանակում է արդյունքներն անպայման լինելու են»,- ընդգծեց Ցինկերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---