ՀՀ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցելությամբ կայցելի Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ:



Նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---