Հրատարակվել է «Հասկ» հայագիտական տարեգիրքը եւ Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված մատենաշարի առաջին հատորը

PanARMENIAN.Net - Հրատարակվել է «Հասկ» հայագիտական տարեգիրքը, որն այս տարի նվիրված է Հայկական Կիլիկիային: Հատորն ընդգրկում է «Հայկական Կիլիկիա» գիտաժողովի նյութերը, որ տարեսկզբին կազմակերպել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Գիրքը պատմում է Հայկական Կիլիկիայի, նրա պատմության, աշխարհագրության, մշակույթի, քաղաքականության, բանակի, կենցաղի, կրոնի մասին: 2009-ին «Հասկը» հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով:



Նույն հիմնադրամը ֆինանսավորել է նաեւ Ադանայում հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված մատենաշարի առաջին հատորի լույս ընծայումը: Այս մատենաշարի շրջանակներում կհրատարակվեն բոլոր փաստագրական նյութերը հայերի Ադանայի կոտորածի վերաբերյալ: Երկու աշխատությունները լույս են տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տպարանում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---