Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու հարցով պետք է զբաղվի պետությունը, ոչ թե կուսակցությունները

PanARMENIAN.Net - Մեր կուսակցությունը կարող է 10 հայտարարություն կատարել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ ավերված հայկական եկեղեցու վերաբերյալ, բայց դա ոչինչ չի փոխի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով, ավերված եկեղեցու հարցով պետք է զբաղվի հայկական պետությունը, ոչ թե կուսակցությունները: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն նաեւ Ջավախքի հայ բնակչության իրավունքները, որն այսօր շատ ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ է:



Նոյեմբերի 19-ին Վրաստանի մայրաքաղաքում քանդվեց հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը կառուցվել էր 1356 թվականին: ՀԱԵ-ն Վրաստանի իշխանություններին մեղադրեց այդ երկրում հայկական սրբավայրերի հանդեպ անտարբերության համար, որն էլ հանգեցրեց եկեղեցու ավերմանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---