Դպրոցականները բրեյն-ռինգ կխաղան հանուն առողջ ապրելակերպի27 նոյեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբեր 1, 2009 - Հայաստանի հինգ մարզերի դպրոցականները կխաղան Ինտելեկտուալների ակումբ (բրեյն-ռինգ) «Առողջ ապրելակերպ», այդ թվում նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմաներով, Թալինի քաղաքապետարանի շենքում` դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին:Միջոցառումը կազմակերպվում է ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ եւ նպատակ ունի բարձրացնել տեղեկացվածությունը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների եւ կանխարգելման միջոցների վերաբերյալ: Մրցույթն անցկացվելու է չորս փուլով Տավուշից, Լոռիից, Շիրակից, Արագածոտնից եւ Երեւանից ժամանած հինգ թիմերի միջեւ: Մրցույթի ընթացքում թիմերը կպատասխանեն մի շարք հարցերի, կպատրաստեն պաստառներ, ինչպես նաեւ կմեկնաբանեն առողջ ապրելակերպի վերաբերյալ մի շարք իրավիճակներ: Ժյուրիի կազմում են հանրապետությունում հայտնի մասնագետներ, ինչպես նաեւ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգ-որ հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Միջոցառումը կազմակերպել է Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը` «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն արդեն 7 տարի է, ինչ Հայաստանի մարզերում անցկացնում է դասընթացներ «Առողջ ապրելակերպ» եւ <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը, փոխանցման ուղիները» թեմայով: Կազմակերպությունը տպագրում է նաեւ տեղեկատվական նյութեր եւ կազմակերպում է միջոցառումներ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու եւ առողջ ապրելակերպը խթանելու նպատակով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |