28 նոյեմբերի 2009 - 14:25 AMT
Գարեգին Երկրորդն օծել է Մոսկվայի Սուրբ Խաչ վանական համալիրի փոքր եկեղեցու գմբեթը
Նոյեմբերի 27-ին տեղադրվեց Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցական համալիրի փոքր եկեղեցու գմբեթի խաչը: Խաչն օծեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Միջոցառումը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Մոսկվա կատարած եռօրյա հովվապետական այցի ժամանակ:

Սուրբ Խաչ եկեղեցին Հայկական վանական համալիրի մաս է կազմում: Այդ կառուցվող համալիրը կդառնա ՀԱԵ Նոր Նախիջեւանի ու Ռուաստանի թեմի առաջնորդի նստավայրը եւ ՌԴ հայերի հոգեւոր կենտրոններից մեկը: Շինարարության ավարտից հետո, հայկական վանական համալիրի տարածքում կառուցվող տաճառը կդառնա ամենամեծը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: