Նոյեմբերի 29-ին դանակահարության արդյունքում Երեւանում 13-ամյա տղա է մահացել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժանմունքը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ կենտրոնական փողոցներից մեկում գտնվող բնակարանումդանակի բազմաթիվ վերքերով երեխա է հայտնաբերվել:



«Էրեբունի» բժշկական կենտրոնից նույն օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նույն օրը 15.00-17.10 ընկած ժամանակահատվածում չպարզված հանգամանքներում, անհայտ անձը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին, որը, գիտակցության չգալով, վախճանվել է հիվանդանոց տեղափոխելիս:



Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Ընթանում է նախաքննություն:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---