Արդարադատության նախարարությունը մտադիր չէ մեկնաբանել երկու ցմահ բանտարկյալների փախուստը

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ բանտարկյալների փախուստի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-երի հարցումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում կրկին հայտարարել, որ չի կարող հրապարակել փախուստի մասին որեւէ տվյալ: Ինչպես հաղորդում է Հայաստանի արդարադատության նախարարությունը, նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը, եւ հաշվի առնելով գործի քննության գաղտնիությունը, նախարարության նախաձեռնությամբ որեւէ տվյալ չի կարող հրապարակվել:



Նոյեմբերի 27-ին, Երեւանի ժամանակով ժամը 18.00-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի են դիմել: Այս մասին հաղորդել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը: Նրա խոսքերի համաձայն, տվյալ գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` փախուստի դիմած բանտարկյալներին հայկտնաբերելու համար: Այս պահին նրանց մասին ոչինչ հայտնի չէ», - ասել է նա:



34-ամյա Մհեր Ենոքյանը եւ 43-ամյա Սողոմոն Քոչարյանը, որոնք ցմահ դատապարտված են մարդասպանության համար, արդեն երկրորդ անգամ են փախուստի դիմում: Առաջին անգամ նրանք փախել են 2004 թ. դեկտեմբերին` «Գորիսի» ՔԿՀ-ից, բայց մի քանի օր հետո հայտնաբերվել են եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---