ՀՅԴ. Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՅ Դաշնակցություն Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն այցելեց ԱՄՆ պետդեպարտմենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Էթան Ա. Գոլդրիչը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների ընկերակցությամբ:Է.Գոլդրիչինընդունեցին ՀՅԴՀայաստանի Գերագույնմարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատսխանատու Կիրո Մանոյանը:



Արմեն Ռուստամյաննու ԱղվանՎարդանյանը ներկայացրեցինԴաշնակցությանկեցվածքը երկրումտիրողընկերային-տնտեսական հարցերիեւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ:



ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իսկապես լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում` միջազգային համայնքը չպետք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները, հաղորդում է ՀՅ Դաշնակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---