Երեւանում նշում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանը

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվում է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանդիսավոր արարողությունը սկսվեց դերասանի բազմաթիվ դերերի սլայդ-շոուից:



Հոբելյանական երեկոյի ժամանակ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը Սոս Սարգսյանին հանձնեց Միության առաջին մեդալը, ինչն առավել մեծ նշանակություն տվեց վերջերս շնորհված մրցանակին: Դահլիճը լի է մարդկանցով, որոնց թվում բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր կան: Մասնավորապես, դահլիճում է գտնվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---