Արմեն Ռոնով. Ես նկարահանում եմ Հայաստանի համար , սակայն իմ ֆիլմերը չեն ցուցադրում այստեղ

PanARMENIAN.Net - «Ես նկարահանում եմ Հայաստանի համար , սակայն իմ ֆիլմերը չեն ցուցադրում այստեղ: Այդ պատճառով ես հաճախ ներկայացնում եմ Եվրոպան, Իտալիան, եւ իմ ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են եվրոպական ակումբներում», - հայտարարել է PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Արմեն Ռոնովը:



Ֆիլմի պրեմիերայից առաջ ելույթ ունեցավ պոետ Արման Աբովյանը, որի բանաստեղծությունների հիման վրա նկարահանվել էր ֆիլմը: Նա նշել է, որ Ռոնովը առաջինն է Հայաստանում, ով նկարահանել է ֆիլմը «Կինոն պոեզիայում» ժանրում:



Մինչ այդ Ռոնովը ասել է, որ ֆիլմը չունի ժանր, նրա ժանրն է` սերը:



«Ուղերձ մարդկությանը» պետերբուրգյան փառատոնին Արմեն Ռոնովի եւս մեկ ֆիլմ` «Աննա Կարենիանա»-ն պետք է մրցանակ ստանա, կինոյում նոր խոսք ասելու համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---