Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորվել է իրավաբանական համագործակցության փորձ

PanARMENIAN.Net - Քննարկվել են համագործակցության իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր



ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հարաբերությունների գրասենյակի ավագ դատախազ Անդրեա Թիսիին:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի:



Արձանագրելով, որ չնայած իրավական փոխօգնություն մասին համաձայնագրի բացակայությանը Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահների միջեւ ձեւավորվել է համագործակցության լավ փորձ՝ կոնկրետ քրեական գործերով հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում՝ կողմերը կարեւորել են համագործակցության իրավական կարգավորումը՝ քննարկելով դրա հնարավոր մեխանիզմներին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---