ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի բանաձեւի նախագիծը չօժանդակեցին ՀՀ մնացած պատվիրակները

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 16-ին Փարիզում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ միասին ես մասնակցեցի ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եւ մոնիթորինգային հանձնաժողովի նիստերին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Նրա խոսքով, նիստերի ժամանակ իր կողմից ներկայացվեց մի բանաձեւի նախագիծ, որի համաձայն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք է մերժվեն բոլոր այն թեկնածությունները, որոնք ներկայացնում են մոնիթորինգի կամ պոստմոնիթորինգի գործընթացում գտնվող երկրները:



Պատգամավորը հաղորդեց նաեւ, որ այդ նախաձեռնությանը միացած հինգ երկրների` Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Կիպրոսի, Լեհաստանի ու Մոնակոյի պատվիրակներ: «Հայաստանի պատվիրակներից միայն ես ստորագրեցի այդ բանաձեւի նախագիծը, մնացածները ձեռնպահ մնացին: Եւ հայտարարություններն այն մասին, որ այդ բանաձեւը կխանգարեր 2013թ. Հայաստանի նախագահությանը Եվրոպայի Խորհրդում, անհիմն են, քանի որ այդ կառույցում հերթականությամբ են նախագահում, իսկ ԵԽԽՎ-ում այդ պաշտոնին ընտրվում են»,- նշեց Փոստանջյանը:



Նա նկատեց նաեւ, որ այդ նախագծի ընդունման դեպքում մոնիթորինգի գործընթացում գտնվող երկրի ներկայացուցիչը կարող էր ընտրվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվել միայն իր երկրում մարդու իրավունքների ապահովման ոլորտում հանձն առնված բոլոր պարտավորությունները կատարելու դեպքում:



Նա նկատեց նաեւ, որ բանաձեւի նախագիծը կարող էր Հայաստանի համար լրացուցիչ խթան դառնալ ԵԽԽՎ առջեւ հանձն առած պարտավորությունների կատարման գործում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---